Գյումրու համայնքապետը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News  

Սամվել Բալասանյան

Գյումրիի համայնքապետ Սամվել Բալասանյանը վարակվել է Քովիդ 19-ով: Ինչպես «ՑԱՅԳ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականին տեղեկացրեց Գյումրիի համայնքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը, Ս. Բալասանյանն այժմ ինքնամեկուսացած է, իրեն լավ է զգում, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ կորոնավիրուսը հաստատվել է նաեւ համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանին մոտ:Աշխատակազմից եւս 26 հոգի թեստավորվել է, պատասխանը բացասական է եղել:  

Աղբյուրը՝ «ՑԱՅԳ» ։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս