Լուկաշենկոն հայտարարել է Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանը փակելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News   

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական բանակը ստիպված կլինի ուժեղացնել Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունը։ Ըստ նրա՝ չգիտի, թե ուրիշ ինչ կձեռնարկեն արևմտյան գործընկերները։  Այս մասին գրել է РИА Новости-ն։

 «Մենք հասկանում ենք, որ նրանց արսենալում շատ հնարքներ չեն մնացել՝ թեժ պատերազմ հրահրելուց առաջ։ Այդ պատճառով մենք ստիպված ենք զորքերը հեռացնել փողոցներից»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն հստակեցրել է, որ Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանը կփակվի, իսկ Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունը՝ կուժեղացվի։

--00—ՄՀ