Շենգավիթ բկ-ում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News   

հղի

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել էՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Խաչատրյանը նշել  է, որ հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն ուղարկվել է ՀՀ ՔԿ՝ նախաքննության։

Հիշեցնենք, որ Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել, իսկ ծննդաբերությունն ընդունել է Աշոտ Սիրունյանը:

Ըստ աղբյուրի՝ մահացած ծննդկանի հարազատները խմբագրություն են ահազանգել՝ տեղի ունեցածի համար մեղադրելով բժիշկներին: Նրանք այս պահին հիվանդանոցում են և փորձում են կանխել, որ ծննդկանի դին դուրս բերեն հիվանդանոցից:

--00—ՄՀ
 

Տեսանյութեր

Live

Լրահոս