Հանրապետականները «ՆԱՏՕ» բառն անգամ տանը չեն ասում․ Արամ Սարգսյան

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

 «Մենք» դաշինքը ցանկանում է արևմտյան մոդելի պետություն ունենալ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, «Մենք» դաշինքի դրամահավաք-երեկոյին 24News-ին տված հարցազրույցում նշել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ռազմական ոլորտի մասին խոսելիս նա շեշտել է՝ մեր երկիրը պետք է գնա ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման։

«Մենք պետք է այնտեղ գնանք նաև զորավարժությունների, նոր ռազմական գործը սովորելու: ՀՀԿ-ականներն արտաքին քաղաքական խնդիրների առումով անընդհատ պնդում են, որ իրենց ու Նիկոլ Փաշինյանի մոտեցումները նույնն են: ՀՀԿ-ականները «ՆԱՏՕ» բառը բարձրաձայն վախենում են իրենց տանն ասել»,- նշել է նա:

Սարգսյանը վստահ է, որ ՀՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել նոր Խորհրդարանում, քանի որ ընդդիմադիր ուժը պետք է մաքուր կենսագրություն ունենա, իսկ Հանրապետականն այդպիսին չէ:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։