«Մենքը» հնարավորություն չի տալու իշխանությանը շեղվել սկզբունքներից. Քոքոբելյան

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

«Մենք» դաշինքը լինելու է իշխանության գաղափարական ընդդիմախոսը: Այդ մասին  այսօր՝ նոյեմբերի 20-ին, «Մենք» դաշինքի դրամահավաք-երեկոյին 24News-ին տված հարցազրույցում նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Մենք հնարավորություն չենք տալու իշխանություններին շեղվել այն կարևորագույն սկզբունքներից, որոնց մասին հայտարարվել է դեռևս թավշյա հեղափոխության ժամանակ»,- ասել է նա:

Քոքոբելյանը շեշտել է՝ նոր չէ, որ պայքարում է փոփոխությունների համար:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։