Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News   

ինքնաթիռ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություններ է հրապարակել Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների վերաբերյալ: Սեպտեմբերի 23-ին և 25-ին Մոսկվայից դեպի Երևան կայանալիք նոր չարտերային չվերթների ժամանակացույցը հետևյալն է.

  • Մոսկվա – Երևան – 23.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
  • Մոսկվա – Երևան – 25.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին):

Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։ Աշխ. ժամեր՝ 10:00-19:00:

Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի: Դեսպանությունը խորհուրդ է տալիս չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին:

--00--ԱԹ