ԱԻՆ մասնագետները մասնակցել են Արդյունաբերական անվտանգության համաժողովին4շ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News 

․

Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 18-րդ համաժողովը, որին մասնակցել են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի անդամներ և լիազորված ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Ղրղըզստանի Հանրապետությունից, Տաջիկստանի Հանրապետությունից, Ուզբեկստանի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից, Ադրբեջանի Հանրապետությունից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Նախագահողի իրավունքով՝ կոնֆերանսի պաշտոնական բացումը կատարել է Ռուսաստանի Դաշնության Բնապահպանական, տեխնոլոգիական և միջուկային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը։

Հայաստանը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Մեր երկրում այս ոլորտի բարեփոխումների շուրջ ելույթով հանդես է եկել ՏԱԱԿ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների տեխնիկական անվտանգության ոլորտի միջպետական խորհրդի անդամ Վարդան Գևորգյանը։

0Վերջինս տեղեկացրել է, որ ՀՀ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում 2020 թ․ հուլիսի 9-ին կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել է լիազոր մարմնի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության իրավասությունները տեխնիկական անվտանգության ոլորտում։ Այդ փոփոխությունների համաձայն՝ լիազոր մարմնի որոշ գործառույթներ վերապահվել են նորաստեղծ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։

Քննարկվել են նաև արդյունաբերական անվտանգության պետական վերահսկողության կազմակերպման մեթոդաբանությանը, արդյունաբերական անվտանգության ոլորտում երիտասարդ մասնագետների և փորձագետների որակավորմանն առնչվող հարցեր։

Ելույթներից հետո համաժողովի անդամներն ամփոփել են նիստի արդյունքները։

--00--ԱՀ