Ծառուկյանը ոչ միայն գրելու, այլ նաև խոսելու հետ խնդիրներ ունի. Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն այն տեսակետին է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ իրենց մեղադրող հայտարարություններին պետք է արձագանք տրվի: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով հանգամանքին, որ ԲՀԿ-ականները սրտնեղել էին Արայիկ Հարությունյանի՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված հայտարարությունից, նշեց՝ եթե ինքը ԲՀԿ-ական լիներ, նույնպես կսրտնեղեր, ու ոչ միայն վերոնշյալ հայտարարության, այլ ԲՀԿ-ի անդամ լինելու առնչությամբ:

Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համակարծիք է՝ Ծառուկյանը ոչ միայն գրելու, այլ նաև խոսելու հետ խնդիրներ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ