Զորամասերից մեկում անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News 

․

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։

Ըստ զորավարժության սցենարի՝ զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները, անցել հակահարձակման և գրավել կարևոր նշանակության բարձունքներ։

Զորավարժությանը ներգրավված անձնակազմը ներդաշնակ և համակարգված գործողություններով կատարել է առաջադրված խնդիրները և վերադաս հրամանատարության հրահանգները։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս