Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News 

․

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող հայկական լրատվամիջոցների երկու տասնյակ ներկայացուցիչների և լրագրողների հետ։ Ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորել է  սփյուռքում հայկական լրատվամիջոցների աշխատանքը, դրա դերակատարությունը Հայաստան-սփյուռք համագործակցության ամրապնդման և սփյուռքի մեր հայրենակիցների տեղեկացվածության գործում։

Մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը լրագրողական հանրույթին ներկայացրել է  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերը՝  հատկապես առանձնացնելով «իԳործ»-ը, լիբանանահայերի ինտեգրման փաթեթը, հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծումը և այլն։ 

Մասնակիցների հարցերի շրջանակը լայն էր՝ լիբանանահայության խնդիրներից մինչև ներդրումներ, հայրենադարձություն և ներհայաստանյան զարգացումներ։

Հանդիպման ավարտին մասնակիցները և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նման ձևաչափով քննարկումներիը պարբերաբար անցկացնելու հույս են հայտնել՝ նպատակ ունենալով ամրապնդել նաև Հայաստանի և սփյուռքի միջև լրատվական հաղորդակցությունը

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս