Մեծ Պառնիի տներից մեկի մոտ 700 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։58-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պառնի համայնքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել  Մեծ Պառնի համայնքի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել՝ 19։06-ին։

Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։

--00—ԼՄ