Վերջին 1 օրում COVID-19-ից 2 տղամարդ է մահացել. նրանք եղել են 46 և 88 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

մահ

Սեպտեմբերի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որից 42551-ը՝ առողջացած, 928-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք: Ունենք 182 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--00—ԼՄ