«Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News 

հասարակական

2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն:

Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակից տեղում մահացել էր, իսկ 4 աշխատակից տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդանոցում գտնվող 4 տուժածից մեկը սեպտեմբերի 18-ին մահացել է:

Մեկ պացիենտ դուրս է գրվել:

Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս