IFFHS-ի լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացել է Ռոնալդուն

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News

Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ստացել է IFFHS World’s Best International Top Goal Scorer մրցանակը։

Այն ստանում է ազգային հավաքականի և ակումբի կազմում միջազգային մրցաշարերում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը: 

35-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է 14, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 7 գոլի հեղինակ:

--00—ՄՀ