Իշխանությունն անփորձ ա․ եթե փորձ ունենար, էս վիճակում չէինք լինի․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News 

«Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք»,- այս մասին Արարատի մարզում հարյտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը`անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին:

«'120 հազար ընտանիք պահոց մարդ արտագնա աշխատանքի չի գնացել, օրավարձով աշխատողները չեն աշխատում, այսօր շրջանառությունը պակասել է: Պետությունը պետք սուբսիդավորի եւ մեկ տարվա կտրվածքով պետք է փակի ժողոցրդի վարկերը: Էսօր պետությունը 1 միլիարդ 400 միլիոն պետական պարտքը ավելացրել է, ոճ աշխատատեղ է բացել, ոչ էլ մարդկանց տոսկոսներն է ներում շնորհել: Պետությունը կարող է դիմի Համաշխարհային բանկ, 1 միլիարդ գումար բերի ու ժողովրդին բաժանի, գոնե ամեն ընտանիքի 2000 դոլար փող տան, մարդիկ իրենց ձմեռն անցկացնեն: Որ իմ ժողովրդի վիճակը լավ չլինի, իմ երեխեքի վիճակն էլ լավ չի լինի»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը նաեւ անդրադարձավ Արցախի հարցին`նշելով, որ բանակցություններում պետք է դրվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը:

«Արցախի հարցում կոնկրետ բան չգիտես`ինչ են պայմանավորվել, ինչ են քննարկել, ասելով մենք կոնսուլտացիա ենք անում, մենք սուրճ ենք խմում: Այ ձեր ցավը տանեմ, մեր առաջնայինը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հարցն է, ղարաբաղի ժողովուրդը այդ հարցը կարգավորել է, Ղարաբաղը 30 տարի անկախ է, մնում է միջազգային ճանաչման հարցը»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ երկրում կուտակված հարցերը պետք է լուծել, քանի որ երկիրը փորձադաշտ չէ:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս