«Վրացական երազանքը» կհաղթի արդար պայքարում և դա կլինի երկրի հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News 

աշխարհ

Մեծ պատիվ է, այստեղ, անտիկ հինք քաղաքի մնացորդների ֆոնին ձեզ հետ միասին զրուցել ապագայի մասին, այն էլ՝ 20-րդ դարի հանճար վրացու, Գալակտիոնիի տուն-թանգարանում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Վանում՝ Սամտրեդիայի, Ծղալտուբոյի, Վանի և Խոնիի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Գիվի Ճիճինաձեին ներկայացնելիս: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին սկսվել են բազմաթիվ անհրաժեշտ գործեր, որոնք պետք է ավարտվեն և համատեղ աշխատանքի վաղվա օրը պետք է լինի ավելի լավը:

«Չնայած մեր հաջողության, վերջին տարիներին երկիրը, ցավոք, այնպիսի վիճակ է, որ բազմաթիվ գործեր պետք է ավարտին հասցվեն: Խոսում ենք տարրական հարցերի շուրջ – ճանապարհ, ջուր, գազ, դպրոց, մանկապարտեզ և այլն: Այս ուղղությամբ շատ անելիքներ ունենք: Համատեղ աշխատանքով պետք է հասնենք նրան, որ վաղվա օրը լինի ավելի լավը»,- հայտարարել է Գախարիան:

Գախարիայի խոսքով, Վանի հնէաբանական թանգարանի բացումը կլինի լուրջ քայլ, որը Վանը կարևոր տուրիստական նշանակություն ստանա ոչ միայն երկրի, այլ՝ միջազգային մակարդակով:

Նրա խոսքով, անհնար է, որ պետությունը չունենա այն պատասխանատվությունը, որ օգնի գյուղացուն՝ դառնալ հզոր ֆերմեր:

Վարչապետը նաև նշել է, որ անհնար է, այնպիսի մասնագիտությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են մանկավարժները, բժիշկները և ոստիկանները, պետության կողմից մատնվեն անուշադրության:

Նրա խոսքով, իշխանության նպատակը կլինի, հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար և կարևոր չէ, երիտասարդը բնակվում է Վանում, Թբիլիսիում, Բաթումիում, Սամտրեդիայում թե Քութաիսիում:

«Անհնար է, այնպիսի մասնագիտությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են մանկավարժները, բժիշկները և ոստիկանները, պետության կողմից մատնվեն անուշադրության: Նրանք այն մարդիկ են, ովքեր պետության անունից ծառայում են քաղաքացիներին: Իշխանության նպատակը կլինի, հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար և կարևոր չէ, երիտասարդը բնակվում է Վանում, Թբիլիսիում, Բաթումիում, Սամտրեդիայում թե Քութաիսիում: Բոլորը պետք է կարողանան ստանալ միանման կրթություն, ունենան միանման հնարավորություններ, բժշկական և սոցիալական օգնություն: Վստահ եմ, այդ նպատակն իրականացնելու համար մենք միասին կհաղթենք: Որ կարևոր է, այդ հաղթանակը կլինի արդար պայքարում և սա չի լինի կուսակցության հաղթանակ, դա կլինի երկրի հաղթանակ,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս