Հայաստանում մեկնարկում են «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում տեղի է ունեցել «Կովկաս -2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասնակիցների կողմից պետական ​​դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողության ժամանակ ներկա է եղել Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ինչպես նաև երկու երկրների ուժային կառույցների և դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ:

--00—ԼՄ