Ես Փաշինյանի նկատմամբ առավելություն ունեմ՝ ապրում եմ Տավուշում. ԲՀԿ թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

Այս անգամ ընդդիմադիր-իշխանամետի տրամաբանություն չկա, կա հեղափոխության արդյունքները քաղաքական դաշտ բերելու խնդիր։ 24TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Փաստ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, Տավուշի մարզում ԲՀԿ վարկանշային թեկնածու Վարուժան Բաբաջանյանը։

Նրա կարծիքով՝ հաջորդ կառավարությունը պետք է մոռանա քաղաքական գործընթացների մասին և զբաղվի միայն տնտեսությամբ։