Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը 8 հակակարկտային կայան է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News 

․

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ՀՀ Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետարանը ձեռք է բերել 8 հակակարկտային կայան:

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Շիրակ, Ջաջուռ, Կրաշեն, Կարմրաքար բնակավայրերում ավարտվել են հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքները, ևս 4 հակակարկտային կայան տեղադրվելու է Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Հովունի բնակավայրերում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 16.800.000 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 8.400.000 դրամ, համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը՝ 8.400.000 դրամ:

--00--ԱՀ