Արամ Սարգսյանի #հետագիծը. երեք նախագահներից մինչև Փաշինյան ու Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News 

24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանը սկսում է նոր հեղինակային հաղորդում՝ «Հետագիծ» խորագրի ներքո։ Այս հաղորդմանը հյուրընկալվելու են Հայաստանի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում բացառիկ դերակատարություն ունեցած մարդիկ, որոնց հետ հեղինակը խոսելու է անցյալի իրադաձություններից ու ապագայից։ Պայմանականորեն՝ անցյալից գնալու ենք դեպի ապագա, քննելու բոլորիս հայտնի, սակայն դեռևս խորհրդավորության շղարշում մնացած դեպքերը։ 

«Հետագծի» առաջին հյուրը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն է։ 

Հաղորդումը հասանելի է դառնալու 24News-ի յութուբյան ալիքում ամեն կիրակի ժամը 22:00-ին։