Թրամփը ԱՄՆ պատմության ամենացածր գործազրկության ցուցանիշ ապահոված նախագահն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Թրամփ

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը գրում է.

«Դեմոկրատները Թրամփին մեղադրում են, որ նա ԱՄՆ պատմության ամենավատ նախագահն է աշխատատեղեր ստեղծելու հարցում: Ըստ դեմոկրատների, նման բացասական արդյունք չի գրանցել որևէ նախագահ, սկսած Թրումանից: Իրականում, այո, ճիշտ են այս պնդումները, եթե վերցնենք Թրամփի նախագահության միայն մի շրջանը` 2020 թվականի փետրվար-հունիս ամիսները: Այսինքն, կորոնավիրուսի ժամանակահատվածը: Հենց այս հատվածի վրա էլ կենտրոնացել են դեմոկրատները, Թրամփին մեղադրելով վիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ: Չնայած սրան, ըստ պաշտոնական տվյալների, մինչ կորոնավիրուսը Թրամփը ԱՄՆ պատմության ամենացածր գործազրկության ցուցանիշ ապահոված նախագահն է (ընդամենը 3.7%) իսկ վերջին ամիսների ընթացքում, չնայած կորոնավիրուսի համաճարակին, նա ապահովել է լրացուցիչ 4.8մլն աշխատատեղ:

Բայդենը նաև խոստանում է, որ իր նախագահության պարագայում աշխատատեղերը կշատանան, իսկ տարեկան $400.000 եկամուտից քիչ ունեցողների համար լրացուցիչ հարկեր չեն սահմանվի: Ըստ Բայդենի, ժամանակն է, որ մեծահարուստները ավելի շատ հարկեր վճարեն: 2020թ. ԱՄՆ-ում միջին եկամուտը կազմում է $94.700: Ամերիկացիներ միայն 9% է ստանում 100.000-ից ավել եկամուտ: Ի դեպ, ԱՄՆ նախագահի աշխատավարձը նույնպես կազմում է $400.000, ինչից Թրամփը հրաժարվել է, բարեգործական ծրագրերին աջակցելու նպատակով»:

--00--ԱԹ