Կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը. ՄԻՊ-ը հյուրընկալել է դպրոցահասակ Վահագին

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Արման Թաթոյանը հյուրընկալել է  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ցանկություն  հայտնած Վահագ Սերոբյանին։

5-րդ դասարանում սովորող Վահագը Մարդու իրավունքների պաշտպանից  հետաքրքրվել է, թե ինչպես ու երբ կարելի է դիմել Պաշտպանին, ինչպես նաև  պատմել է իր առօրյայի, նախասիրությունների մասին։

«Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը։ Բոլորը պետք է  հաշվի առնեն երեխաների կարծիքը և նրանց առնչվող որոշումներ կայացնելիս  առաջնորդվեն երեխայի լավագույն շահով: Այդ լավագույն շահից է բխում նաև  ընտանեկան միջավայրում մեծանալն ու դաստիարակություն ստանալը»,-  հանդիպման ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանը Վահագին նվիրել է գրքեր, պայմանավորվածություն է ձեռք  բերվել հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել դրանց բովանդակությունը,  ինչպես նաև լսել երեխայի առաջարկներն իրենց իրավունքների պաշտպանության  վերաբերյալ։