Հիսուս Քրիստոսի արձանի վրա Հայաստանի պատմությունը ներկայացնող տեսաշար կլուսարձակվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News 

Ռիո դե Ժանեյրո

Ռիո դե Ժանեյրոյի հայտնի՝ Հիսուս Քրիստոսի արձանի վրա սեպտեմբերի 21-ի երեկոյան Հայաստանն ու մեր պատմությունը և մշակույթը ներկայացնող տեսաշար կլուսարձակվի: Այս մասին հայտնում է «Անկախության օր» ֆեյսբուքյան էջը:

Միջոցառման նպատակն է նաև նշել Հայաստանի Առաջին Հանրապետության և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը:

--00--ԱԹ