Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 31 միլիոնը, մահացել է 965 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

կորոնավիրուս

Սեպտեմբերի 21-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 31,240,317 է, որից 965,068-ը մահացել է, 22,835,563-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,439,686 է, որից 61,220 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 7,004,768 վարակման դեպք, որից 204,118-ը մահացել է, 4,250,140-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,550,510 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 5,487,580 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,544,629 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,103,399 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ