Հայաստանում կորոնավիրիուսի 121 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 29 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամ կորոնավիրուսի  121 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 47 552 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 29 մարդ, շարունակում է բուժվել 3692 -ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 42637 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 6 ևս  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը  936 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 287-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 265 241 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1633 է:

--00--ՄՀ