Միասնության ամենավառ, անկասկած, ամենաճիշտ ուղին վերահաստատվեց 2 տարի առաջ․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Արսեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Անկախության 29-ամյակի առթիվ տոնական ուղերձ է տարածել․

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

29 տարի առաջ հայ ժողովուրդը միահամուռ կերպով ընտրեց դժվարություններով լի այս ճանապարհը:

Միասնության ամենավառ, անկասկած, ամենաճիշտ ուղին վերահաստատվեց 2 տարի առաջ` մեր հպարտ ու պահանջատեր ժողովրդի շնորհիվ, երբ հայտարարեցինք, որ մենք ենք մեր ներկայի ու գալիքի տերը, որ կարող ենք ստեղծել ու արարել, պատասխանատվություն կրել մեր քայլերի ու որոշումների համար:

Այսօր դժվարին օրեր ենք ապրում` կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված, սակայն, վստահ եմ, որ կրկին միահամուռ ուժերով կարող ենք հաղթահարել նաև այս մարտահրավերը:

Մաղթում եմ մեր ժողովրդին առողջություն ու բարեկեցություն մեր անկախ և ինքնիշխան հայրենիքում»:

--00—ԼՄ