Հայ ժողովուրդն արդեն 29 տարի ապրում է դարերով փափագած և ի վերջո վաստակած անկախ հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

էդմոն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Անկախության 29-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է տարածել։

«Սիրելի՛ հայրենակիցներ, հայ ժողովուրդն արդեն 29 տարի ապրում է դարերով փափագած և ի վերջո վաստակած անկախ հայրենիքում։

Մարտահրավերներն ու դժվարությունները շատ են, հաճախ հիասթափեցնող, բայց հայ մարդու կամքն անսասան է՝ ունենալու հզոր Հայաստան՝ ինքնիշխան, ժողովրդավար և իրավական պետություն։

Եվ որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ։
Դեպի այդ հանգրվանը տանող ճանապարհը մեր ուսուցիչն է լինելու՝ ինքներս մեզանից կերտելու համար առաքինի քաղաքացի և առաջադեմ հասարակություն։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ, մաղթում բոլորիս նոր կորով և ուժ հզոր պետականություն կառուցելու գործում»-նշված է ուղերձում։

--00—ԼՄ