Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Աբու Դաբիի թագաժառանգը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նախագահ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ Բին Զայեդ Ալ Նահյանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Պատիվ ունեմ Ձերդ գերազանցությանը հղելու ամենաջերմ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում»:

--00--ԱԹ