Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին տեղեկություն չունենք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

հասարակական

Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը, ինչ վերաբերում է զոհին, նման ինֆորմացիա չունենք»,- այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին:

--0--ԿԿ