Հանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով. Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

թաթոյան.jpg

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի Հայաստանի Անկախության տոնի առիթով։

Մեր ամուր պետականության հիմքերից են իրար հանդեպ հարգանքն ու միասնությունը, պատասխանատվությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Հանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով, երբեք չսահմանափակվել ձեռքբերածով ու չընկրկել դժվարությունների առաջ՝ պատմական հաղթությունների ու մեր սեփական անցյալի քաղած դասերի առաջնորդությամբ, ապագայի նվաճումների ոգեշնչանքով։

Յուրաքանչյուրիս արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը Հայաստանի անկախ պետականությունն ու ինքնիշխանությունն են: Պետությունն է մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքներն իրական պաշտպանողն ու աջակցողը, որ պետք է առաջնորդվի իրավունքի գերակայության հրամայականով ու ժողովրդավարությամբ:

Աստված պահապան մեր Պետությանը»,- ասված է ուղերձում:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս