Մաղթում ենք եղբայրական հայ ժողովրդին բարեկեցություն և խաղաղություն․ ՌԴ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

անկախություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել  Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Ուղերձում մասնավորապես ասված է․ 

«Շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիներին երկրի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Անկեղծորեն մաղթում ենք եղբայրական հայ ժողովրդին բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում»:

 --00—ՄՀ