Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Արման Եղիշի Հակոբյանին՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արեգ Սուրենի Հովհաննիսյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Ռուբեն Ալֆրեդի Սադոյանին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամանագրում::