Ռուսաստանում կորոնավիրուսի 6196 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանի 84 շրջանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6196 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։

Ապաքինվել է 2616 մարդ, մահացել՝ 71-ը։

Ռուսաստանում համավարակի բռնկումից ի վեր հաստատվել է վարակման 1 109 595 դեպք։ Մահացել է շուրջ 19,5 հազարը, ավելի քան 911 հազարը բուժվել է։

--00—ՄՀ