Բարձր ենք գնահատում ՀՀ կառուցողական ներդրումը ՀԱՊԿ համակողմանի կատարելագործման հարցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ստանիսլավ Զաս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ձեր գլխավորությամբ հետևողականորեն և անշեղորեն աշխատում է մասշտաբային խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք միտված են քաղաքական կյանքի հետագա ժողովրդավարացմանը, հասարակության համախմբմանը, պետության սոցիալ-տնտեսական արագացված զարգացմանը, միջազգային հարթակում նրա դիրքերի ամրապնդմանը։ Հայ ժողովրդի կողմից այդ ուղղությանը լայն աջակցությունը կասկած չի թողնում, որ Հանրապետության առջև ծառացած այդ խնդիրները հաջողությամբ կլուծվեն։

Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության կառուցողական ներդրումը ՀԱՊԿ ամենօրյա գործունեության, նրա համակողմանի կատարելագործման հարցում։

Այս հիշարժան օրը ցանկանում եմ մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի ժողովրդի»,-ասված է ուղերձում։

--00—ՄՀ