Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

նազարբաև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ղազախաստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Տարեցտարի Ձեր երկիրը բարձրացնում է իր հեղինակությունը պետականության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացման, Եվրասիական տնտեսական միությունում հեղինակության ամրապնդման հարցում։ Ցանկանում եմ բարեկամ Հայաստանին դինամիկ զարգացում և բարգավաճում ապագայում։

Ուրախ եմ, որ համագործակցությունը Ղազախստանի և Հայաստանի միջև զարգանում է փոխընբռնման հիման վրա։ Վստահ եմ՝ երկկողմ համագործակցությունը մեր երկրների միջև հետագայում նույնպես կզարգանա։

Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

--00—ՄՀ