Կարող ա՞՝ դեմոկրատներն են տեքստը գրել․ Սուրեն Սարգսյանը՝ Թրամփի շնորհավորանքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Թրամփ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Թրամփի՝ Անկախության 29-ամյակի շնորհավորանքին

«Թրամփի շնորհավորանքը: Երկու հետաքրքիր ձևակերպում:

«Հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս:

Այս առանձնահատուկ օրվա առթիվ Ձեզ մաղթում ենք ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում մեր բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում»։

Այսինքն՝ նոր ձեռքբերում չկա: Աֆղանստանն ու Կոսովոն են ամենակարևորը: Մեկ էլ ինչու՞ առաջիկա տարվա ընթացքում: Կարող ա՞՝ դեմոկրատներն են տեքստը գրել»,-գրել է Սուրեն Սարգսյանը։

--00—ԼՄ