Ավտովթար Սյունիքի մարզում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

հասարակական

Սեպտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Գասպարյանի վարած Honda Elison մակնիշի և Երևանի բնակիչ՝ 48-ամյա Մուշեղ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Ա. Գասպարյանի ուղևոր՝ Մեղրիի բնակիչ, 25-ամյա Ա. Սայանը և Մ. Գրիգորյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 11-ամյա Նարեկ Գ-ն, 14-ամյա Գարեգին Գ-ն, 45-ամյա Լիաննա Ս-ն, 18-ամյա Արտեմ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

--0--ԿԿ