Ինչո՞ւ է Ծառուկյանի հանրահավաքը կազմակերպվում Մասիսում, ոչ թե Արտաշատում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր նախընտրական հանդիպումների գրաֆիկով ցույց է տալու, թե տվյալ ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային որ թեկնածուին է ինքը իրականում աջակցում, և ում է ուզում տեսնել խորհրդարանում:

Նոյեմբերին 30-ին Ծառուկյանն այցելելու է Արարատի մարզ, և նրա հանրահավաքը կազմակերպվելու է Մասիս քաղաքում, չնայած մարզկենտրոնը Արտաշատն է: Իր այս քայլով Ծառուկյանը ուզում է ցույց տալ, որ ԲՀԿ-ի կողմից թիվ 5 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուներից ինքը աջակցում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանին, ով Մասիս քաղաքից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: