ԲԷՑ-ում լուրջ դժգոհություն է հասունանում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ում լուրջ դժգոհություն է հասունանում՝ կապված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հետ։

Հիշեցնենք, որ ԲԷՑ-ի տնօրենը մի քանի օր առաջ հրաժարական տվեց, և երեկ արդեն էներգետիկայի նախարարությունը Վահե Մարտիրոսյանին նշանակել է ԲԷՑ-ի նոր տնօրենի պաշտոնակատար, որը մինչև երեկ ԲԷՑ-ի ֆինանսական բաժնի պետն էր։ Նախօրեին Մարտիրոսյանն ազատման դիմում է գրել, իսկ երեկ նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: