Վրաստանի ԱԳՆ-ն հայերենով շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Վրաստան

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, գրառման երկրորդ հատվածը հայերեն է: Նախարարության գրառման մեջ մասնավորապես նշված է՝

«Մեր պատմությունը բարեկամության ու բարիդրացիական հարաբերությունների օրինակ է: Եղբայրական Հայաստանին մաղթում ենք հաջողություն: Շնորհավորում ենք անկախության օրվա կապակցությամբ»։

--00--ԱԹ