Ավագանու անդամին ծեծած Գորիսի քաղաքապետն անպատիժ մնաց, գործը փակվել է. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը փակվեց:

«Ժողովուրդ» օրաթերթին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:

Գրել էինք, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 18-ին ավագանու անդամների ներկայությամբ ծեծել էր ավագանու անդամ Լյովա Արզանյանին. միջադեպին նախորդել է վիճաբանություն Ներքին Խնձորեսկի խնդիրների, ինչպես և համայնքում վաճառված հողերի շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: