Հայաստանում կորոնավիրուսի 115 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 39 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

կորոնավիրուս
               

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամ կորոնավիրուսի 115  նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 47 667 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 39 մարդ, շարունակում է բուժվել 3765-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 42 676 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 2 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 938 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 288-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 266066 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 825 է:

--00--ՄՀ