Արցախի նախագահն այցելել է ՀՀ ՊՆ․ Տոնոյանի հետ հանդիպման օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

տիգրան

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում՝ ՊՆ վարչական համալիրում, հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

«Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները:

Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները»,-նշված է ԱՀ նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ:

--00—ԼՄ