«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ինքնաթիռը վրաերթի է ենթարկել ՀՀ քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռը թռիչքի պահին մահացու հարվածել է ազգությամբ հայ մի տղամարդու։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 20։10-ին։

Ըստ ՌԴ քննչական կոմիտեի՝ տղամարդը 25 տարեկան է։ Թե ինչպես է նա հայտնվել թռիչքուղում, հայտնի չէ։ Զոհը եղել է Հայաստանի քաղաքացի, որն արտաքսվել էր Մադրիդից հայրենիք։ Ըստ ամենայնի՝ նրան հարվածել է դեպի Աթենք չվերթ իրականացնող ինքնաթիռը, որի անձնակազմը հայտնել է ինչ-որ բանի բախվելու մասին։

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում երևում են դեպքի վայրն ու մահացածի իրերը: Դեպքի օրը Մոսկվայից Աթենք թռչող օդանավի անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով ընթանալու ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել են տղամարդու դի: 

Հետաքննություն է ընթանում՝ պարզելու համար, թե ինչպես է նա հայտնվել թռիչքուղու վրա: