Կա՛մ հակամարտությունը կլուծվի 3 ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա՛մ չի լուծվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ նկատելով, որ Հայաստանը չէ ապակառուցողական կողմը։

«Ակնհայտ է, թե որ կողմն է կիրառում ռազմատենչ լեզու, որ կողմն է հարձակվում մյուս կողմի վրա, և որ կողմն է փորձում տապալել բանակցությունները», - ասել է Ռուբինյանը։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված բանակցությունների պասիվություն, պատգամավերը պատասխանել է․ «1 պատասխան չկա․ դա համատեքստերի հանրագումար է, և այդ պատճառներով ունենք այն, ինչ ունենք»։

Ըստ պատգամավորի՝ կա հակամարտության լուծման 2 տարբերակ. «Կա՛մ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա՛մ չի լուծվի»։

--00—ԼՄ