Գերմանիան չի կարող Նավալնիի թունավորման դեպքով հետաքննություն սկսել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  22,  24News  

Նավալնի

Գերմանիայի իրավապահ մարմինները չեն կարողանում քրեական գործ հարուցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հնարավոր թունավորման գործով, քանի որ դեպքն այդ երկրի տարածքում չի տեղի ունեցել։ Այս մասին Коммерсантъ-ի հաղորդմամբ՝ հայտնել է  գերմանական Sueddeutsche Zeitung-ը։

Բեռլինի դատախազությունը կկարողանար միանալ հետաքննությանը, եթե քաղաքական գործչի առողջական վիճակը վատթարանար։

 Պարբերականը նաևհստակեցնում է, որ Գերմանիայի կառավարությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետներին ուղղաթիռ է տրամադրել՝ ռուս գործչից վերցված փորձանմուշներն անվտանգ Հաագա հասցնելու համար։

--00—ՄՀ