Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է անում Վրաստան այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Գերմանիա

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին զգուշացրել է, որ Վրաստան այցելեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այլ դեպքերում զերծ մնան Վրաստան այցելություններից, քանի որ երկրում կորոնավիրոսով վարակման դեպքերի աճ է արձանագրվում: Այս մասին հայտնում է Aliq,ge-ն:

Հայտարարության մեջ ասված է, որ չնայած նրան, որ Վրաստանը կորոնավիրուսով վարակման փոքր քանակով դեպքեր է ունեցել, վերջին շրջանում հատկապես Աջարիայի տարածքում, վիրուսը կտրուկ տարածում է ստացել:

Վրաստանը հուլիսի 8-ից առանց սահմանափակումների թույլ է տվել երկիր մուտք գործել Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի քաղաքացիներին, ինչպես նաև Գերմանիայում բնակվողներին, մշտական կացության իրավունք ունեցողներին:

Սեպտեմբերի 15-ից վերը նշված 5 երկրներից Վրաստան այցելող անձինք պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված կորոնավիրուսի բացասական թեստ:

--00--ԱԹ