Ու՞ր է Փաշինյանի կախարդական փայտիկը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան ուղիղ հեռաձարկմամբ անդրադարձել է ներքաղաքական որոշ հարցերի։

«Իշխանությունն աշխատում է, ընդդիմությունը խոսում է: Այն ժամանակ կար ընդդիմություն, որ շատ խիստ քննադատում էր, հիմա եկել է իր աշխատելու, արդյունքներ ցույց տալու ժամանակը:

Մեր իշխանությունը զերծ չի եղել սխալներից, ունեցել է նաեւ ձեռքբերումներ: Մեր իշխանության տարիներին եղել է երկու պատերազմ՝ ապրիլյան եւ վրաց-օսական: Մեր իշխանության տարիներին եղել է երկու միջազգային տնտեսական ճգնաժամ, «Սասնա ծռերի» ապստամբություն եւ դրանով անդերձ այդ տարիներին տնտեսությունը 2 անգամ աճել է, աշխատավարձը՝ 3 անգամ: Աճել են ներդրումները, ԵՏՄ ենք մտել, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ենք ունեցել: Ձեր շատ սիրելի կառավարությանը ժառանգել ենք 9 տոկոսից ավելի տնտեսական աճով երկիր, իսկ հիմա իրենք նոր բյուջեում 4,9 տոկոս են բերել»,-ասել է Շարմազանովը: