«Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով հանդես կգա «Իմ քայլ»-ը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 21, 24News

Thumbnail

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Այս կարգախոսը բոլորովին նոր չէ: Այն տարիներ շարունակ  եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում: Եվ ես ուրախ եմ, որ հնարավորություն կա այդ կարգախոսը ներկայացնել»,-ասաց Նազարյանը:

Նա նշեց, որ «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը քննարկվել է որպես տարբերակ, սակայն իրենք ներկայացրել են այն կարգախոսը, որը պաշտոնապես հաստատվել է: