Մենք կարող է դռբի տակ ընկնենք Թուրքիայի ու Ռուսաստանի կռվում. Վարտանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Որքանով նայում եմ մեր ու թուրքերի հնարավոր դաշնակիցներին ու հակառակորդներին, ռազմական բախումների ավելի տաք փուլ մտնելու դեպքում, ես մի բան եմ հասկանում, որ ՌԴ-ն փորձում է ընդգծել իր վերտարածաշրջանային խաղացողի դերը, համապատասխան ձևով նեղություն տալով իր ռեգիոնալ հակառակորդ Թուրքիային»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը:

«Այդ խաղերի մեջ, հատկապես երբ ՌԴ-ն ու Թուրքիան գնան բախման, ինչպես արդեն տեսել ենք նույն ինքնաթիռի խոցումը և այլն, մենք կարող է նաև դռբի տակ ընկնենք ու նույնիսկ չուզենալով, ես կասեի ստիպված մտնենք ռազմական տաք փուլ Ադրբեջանի հետ, իսկ նման վիճակ կարող է լինել»,- նշել է Վարդանովը:

Բանախոսն անդրադարձել է նաև ժամանակ առ ժամանակ հնչող խաղաղասիրական կոչերին, ինչպես նաև հասարակության ռազմականացված լինելուն, նշելով որ դա անհրաժեշտ պայման է որպես պետություն զարգանալու և բարեկեցիկ կյանք կառուցելու համար, ու որպես օրինակ նշել մի քանի զարգացած երկրի փորձը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ